1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խոշորացումից հետո բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ ավելի շատ գումար է ծախսվել. Տերտերյան

Խոշորացումից հետո բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ                                                  ավելի շատ գումար է ծախսվել. Տերտերյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացման արդյունքում բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ ավելի շատ գումար է ծախսվել, քան խոշորացումից առաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ հանձնաժողովում ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Գոնե մեզ հայտնի չեն դեպքեր, որ խոշորացման արդյունքում որևէ բնակավայրի վրա՝ թեկուզ փոքր, թեկուզ բարձր լեռնային, քիչ բնակչությամբ, ավելի քիչ ռեսուրս  ծախսվի, քան խոշորացումից առաջ: Այսինքն՝ բոլոր բնակավայրերի վրա ավելի շատ գումար է հավաքական ծախսվել, քան խոշորացումից առաջ»,- ասաց Տերտերյանը:

Նախագիծը ներկայացնելիս Տերտերյանը հիշեցրեց, որ 2016-ի դոտացիաների բաշխումն ընդունվել է որպես բազա, որ 2017-ին, 2018-ին, 2019-ին որևէ համայնք ավելի քիչ դոտացիա չստանա, քան ստացել էր 2016-ին, որպեսզի ծառայությունների կրճատման հիմնավոր փաստարկ չունենա: «Եվ ամեն տարի դոտացիոն ֆոնդն ավելացել է: Ավելացված մասը մենք բաշխում էինք ֆինանսական համահարթեցման օրենքի տրամաբանությամբ: Այս անգամ էլ ենք նույն փոփոխությունն անում»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ կիրարկման առումով ժամկետը երկարացնում են մինչև 2024 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]