1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ

Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում կայացել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

«Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ "100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ" մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում,

Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա են եղել նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]