Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարզերում վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն

Մարզերում վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի  Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում  վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել` հաշվի առնելով, որ  համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով հաստատությունները պահպանման և շահագործման ծախսերի բացակայության պատճառով չէին գործում:

«Մանկապարտեզների պահպանման ծախսերը չէին ապահովվում` հաշվի առնելով համայնքային բյուջեների փոքր չափերը: Առաջիկայում՝ համայնքների խոշորացումից հետո, մանկապարտեզների գործունեության շարունակականությունը կապահովվի համայնքային բյուջեների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերաբացված 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել 226 երեխաներ` իրացնելով կրթության իրենց իրավունքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am