Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում են Սեւան քաղաքի բակային տարածքների ճանապարհները

Հիմնանորոգվում են Սեւան քաղաքի  բակային տարածքների ճանապարհները

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սեւան քաղաքում ընթանում են բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացվող շինաշխատանքների հերթական հասցեն Նալբանդյան փողոցն է, որտեղ ընթանում է  թիվ 30, 32, 34, 36, 38, 40 շենքերի բակային ճանապարհների հիմնանորոգումը:

Սուբվենցիոն ծրագրի մեկնարկը տրվել է 1-ին միկրոթաղամասից, որին հաջորդել եւ հաջորդելու են 4-րդ, 5-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոցի 12, 14, 16, 18, Աբովյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա փողոցի 18, 20 շենքերի եւ Գագարին գյուղի, Գայի փողոցի 1, 2, 3, Երիտասարդական փողոցի 8 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը։ Դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ:

Ծրագրի իրականացման  պայմանագրային արժեքը 250 միլիոն 800 հազար դրամ է, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը,  55 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]