1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը Չեխիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համարում է համագործակցության զարգացման լավ հիմք

ՀՀ նախագահը Չեխիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը 
համարում է  համագործակցության զարգացման լավ հիմք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել: «Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահը:

«Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան՝ Չեխիայի արտգործնախարարն ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը: Այդ նպատակով Չեխիայից նաև գործարարների պատվիրակություն է Հայաստան ժամանել, և իր այցին զուգահեռ՝ անցկացվում է գործարար համաժողով:

Համակարծիք լինելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել, զրուցակիցները նշել են, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]