Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում անցկացվեց դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Գեղարքունիքում անցկացվեց դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 
մարզային փուլը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական դպրոցում տեղի ունեցան դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին տարածքային փուլում հաղթած Ճամբարակի N1 ու Վարդենիսի N4 հիմնական, Սարուխանի N 2 ու Զովաբերի միջնակարգ դպրոցների եւ Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից,  մրցումներն անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձեւ կարգով: Խաղացողին տրված էր 10 րոպե՝ մինչեւ խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Ծավալվեց հետաքրքիր եւ անզիջում պայքար, որի արդյունքում 12,5 միավորով հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): 8,5 միավորով երկրորդ հորիզոնականում էր Զովաբերի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, իսկ Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը 7,5 միավորով գրավեց երրորդ տեղը:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին եւ մարզիչներին

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվեցին հուշանվերներ, իսկ հաղթող թիմը պարգեւատրվեց գավաթով:

Հոկտեմբերի 27-29-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում մարզը կներկայացնի Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]