Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ գործակցությունը. նախագահ Սարգսյանը շնորհավորել Է Նիկոս Անաստասիադիսին

Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ գործակցությունը. նախագահ 
Սարգսյանը շնորհավորել Է Նիկոս Անաստասիադիսին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայ-կիպրական բարեկամական կապերի հիմքում ընկած են պատմամշակութային սերտ առնչությունները, փոխադարձ համակրանքը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու միասնական շահերը:

Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Անցնող տարվա մարտահրավերները վերահաստատեցին մեր երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ առկա արդյունավետ ռազմավարական համագործակցությունն առավել կամրապնդվի և նոր լիցք կստանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]