1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կյանքից հեռացել է անվանի սպորտային լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը

Կյանքից հեռացել է անվանի սպորտային լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին իր մահկանացուն կնքեց ֆոտոլրագրող, հայկական սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը:

1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:

Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում (ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18. Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 03-ին 14։00-ին։

«Արմենպրես»-ի անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Հեքեքյանների ընտանիքին և համբերություն մաղթում դժվար ժամանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]