Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարություն է տարածել:

«Ես ստիպված էի մեկ գիշերվա ընթացքում ծայրահեղ դժվար որոշում կայացնել, բայց պարտավորված եմ դա անել Նոր Հարավային Ուելսի բնակիչների նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի և վարչապետի պաշտոնի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»,-նշել է Բերեջիկլյանը:

Նա հավելել է, որ Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը հայտարարություն կտարածի՝ հաղորդելով, որ հետաքննում է իր վերաբերյալ արված մեղադրանքները` Վագգա Վագգայի նախկին անդամին առնչվող հարցերի վերաբերյալ:

«Ես հստակ հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ամենաբարձր աստիճանի ազնվությամբ: Պատմությունը ցույց կտա, որ ես միշտ կատարել եմ իմ պարտականություններն՝ ի շահ Նոր Հարավային Ուելսի այն մարդկանց, ում ես արտոնություն եմ ունեցել ծառայել»,-ասել է Բերեջիկլյանը:

Նա հիշեցրել է՝  բազմիցս ասել է, որ եթե իր նախարարներից որևէ մեկը մեղադրվի այնպիսի բաներում, որոնք կհետաքննվեն իրավապահների կողմից, ապա պետք է գործունեությունը դադարեցնի՝ մինչև նախաքննության ավարտը: Բերեջիկլյանը շեշտել է, որ այդ նույն չափանիշը պետք է կիրառվի նաև իր համար ՝ որպես վարչապետ:

«Ինձ համար ցավալի է հայտարարել, որ այլընտրանք չունեմ, քան վարչապետի պաշտոնից հրաժարական տալը»,-ասել է նա:

Բերջիկլյանի հրաժարականն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Նոր Հարավային Ուելսի լիբերալ կուսակցությունը Խորհրդարանի նոր ղեկավար ընտրի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]