Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարանդայում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Վարանդայում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները սեպտեմբերի 30-ին փրկարարական մեկ ջոկատով կրկին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: 

«Արմենպրես»-հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1678 աճյուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]