Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիայի ընտրանուն

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիայի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 4-րդ տուրում հաղթանակ է տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնության 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց հենց Իսպանիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5:0,5 հաշվով: Միայն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այժմ Հայաստանի ընտրանին A ենթախմբում երկրորդն է: Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ, որն էլ առաջատարն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցում են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]