1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մատենադարանը հուշագիր են կնքել

Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 
Մատենադարանը հուշագիր են կնքել

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանը հուշագիր են կնքել։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից

«Հայաստանի Ազգային Գրադարանին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա» Մատենադարանին միջեւ կնքուեցաւ փոխըմբռնման եւ գործակցութեան Յուշագիր՝ հայ գիրքի ու մամուլի սպասարկման եւ համագործակցութեան լայն շրջանակի ապահովումին համար, համատեղ ցուցադրութիւններու եւ համաժողովներու կազմակերպումին, հայ մամուլի թուային պատճէններու փոխանակումին, մասնագէտներու փոխայցելութիւններու, թուայնացման եւ համացանցային համատեղ ծրագիրներու իրականացումին, «Հասկ» պաշտօնաթերթի թուայնացուած տարբերակի տրամադրման եւ հասանելիութեան ապահովման, «Հայ Գիրք» եւ «Հայկական Շարունակական Հրատարակութիւններ» շտեմարանի ձեւաւորման աշխատանքներուն մասնակցութեան տեսլականներով:

Այս առիթով Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրէն Աննա Չուլեանը նշեց, որ Ազգային Գրադարանը «Կիլիկիա» Մատենադարանին հետ համագործակցութիւնը սկսած է տարիներ առաջ, իսկ Յուշագրի ստորագրման նպատակն է՝ համագործակցութեան տալ պաշտօնական բնոյթ, նոր եռանդ եւ հայ գիրքի ու մամուլի մատենագիտական տեղեկատուութեան համալրումին ու նորովի հարստացման աշխատանքներու ծաւալումին համար։

«Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, յանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ու անձնապէս իր գնահատանքը եւ ուրախութիւնը յայտնեց հայկական մշակութային կարեւորագոյն կեդրոններէն եւ գրապալատներէն Հայաստանի Ազգային Գրադարանին հետ պաշտօնական գործակցութեան Յուշագիրի կնքումին առիթով եւ հայ գիրքի երկարակեցութիւնն ու տարածումը ապահովող լաւագոյն ծրագիրներու իրականացման ի խնդիր տարուելիք աշխատանքներուն ամբողջական մասնակցութեան պատրաստակամութիւն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յուշագիրի ստորագրումով կողմերը յանձնառու եղան ընդարձակելու գործակցութիւնը եւ բարձրացնելու իրագործելի ծրագիրներու որակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]