Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Ես չեմ փախչի. Լուկաշենկոն խոստացել է լինել Բելառուսի անկախության երաշխավոր

Ես չեմ փախչի. Լուկաշենկոն խոստացել է լինել Բելառուսի անկախության երաշխավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Բելառուսի անկախության երաշխավոր մնալու խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ «երբեք ոչ մի տեղից» և չի փախչել և չի փախչի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Բելառուս»-ը, Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում նրա անդամներից մեկը՝ Վլադիմիր Բասկոն դիմել է Լուկաշենկոյին՝ խնդրելով լինել երկրի անկախության երաշխավոր նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

«Այն բանից հետո, երբ Դուք կթողնեք նախագահի պաշտոնը, շատ կցանկանայինք, և ես Ձեզ անձամբ եմ խնդրում, ամեն դեպքում փորձել մնալ մեր երկրի անկախության երաշխավորի դերում»,- ասել է Բասկոն:   

«Միանգամից պատասխանում եմ հարցին, որպեսզի չունենաք այլ մտքեր. ես երբեք ոչ մի տեղից չեմ փախչել և չեմ փախչի»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]