Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի կանանց ընտրանին զիջեց Հնդկաստանին

Շախմատի կանանց ընտրանին զիջեց Հնդկաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող շախմատի կականց աշխարհի առաջնության A խմբի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Հնդկաստանի հետ: Հայաստանի թիմից միավորը կիսեց Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Հայաստան-Հնդկաստան` 2,5-1,5: Հաջորդիվ Հայաստանի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ:

Այժմ Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԻսպանիայիՍիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցներըմրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]