Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սեպտեմբերի 28-ին հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում  ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԺ-ից, հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-սփյուռք կապի եւ ակտիվ համագործակցության կարեւորության մասին:

Հարց ու պատասխանի ձեւաչափում պատգամավորն անդրադարձել է հայրենադարձությանը վերաբերող օրենքի անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝ նախագիծն արդեն հաջորդ տարի կդրվի շրջանառության մեջ:

Երիտասարդներն առաջարկել են ներգաղթը դարձնել մասնագիտական՝ ըստ անհրաժեշտ ոլորտների: Անդրադարձ է կատարվել Սփյուռքի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման անհրաժեշտությանը, նշվել է, որ այնտեղ ունեն մասնագետների կարիք: Առաջարկվել է ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը լուծել պետական մակարդակով:

Սփյուռքահայերը բարձրացրել են ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հարցը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել է բարձրացված հարցերին անդրադառնալ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում եւ լուծումներ տալ դրանց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]