Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր առավելագույն ցուցանիշը

 Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր առավելագույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել Է 852 հիվանդ. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները:

Մասնավորապես Մոսկվայում մահացել Է 63 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 58, Սվերդլովսկի մարզում՝ 40:

Նախորդ հակառեկորդը գրանցվել Է սեպտեմբերի 24-ին. այդ ժամանակ հաղորդվել Էր 828 մահվան դեպքի մասին:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսի զոհ Է դարձել 205 հազար 531 մարդ:

COVID-19-ի նոր դեպքերի թիվը կազմել Է 21 հազար 559 (մեկ օր առաջ եղել Է 22 հազար 498), ախտահարվածների 7,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան:

Աճի տեմպը 0,30-ից նվազել Է մինչեւ 0,29 տոկոս: Ապաքինվելուց հետո դուրս Է գրվել 17 հազար 368 քաղաքացի: Ախտահարվածներ են հայտնաբերվել բոլոր 85 տարածաշրջաններում, ամենից շատ՝ Մոսկվայում՝ 2541 (մեկ օր առաջ եղել Է 3387), Սանկտ Պետերբուրգում՝ 1530, Մոսկայի մարզում՝ 1450, Սամարայի մարզում՝ 586, Վորոնեժի մարզում՝ 551, Նիժեգորոդսկի մարզում՝ 546, Սվերդլովի մարզում՝ 518, Ռոստովի մարզում՝ 483, Պերմի երկրամասում՝ 473:

Ամենաքիչ հիվանդածացները Նենեցական ինքնավար շրջանում են՝ 10, Մագադանի մարզում նրանց թիվը կազմել Է 17, իսկ Չուկոտկայում՝ 20: Ընդամենը համավարակի ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 7 միլիոն 464 հազար 708 մարդ, 6 միլիոն 635 հազար 485-ն ապաքինվել են: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում Է 231,7 միլիոն ախտահարված, իսկ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ նրանց թիվն արդեն գերազանցել Է 232,3 միլիոնը. 4,7 միլիոն հիվանդի հաջողվել Է փրկել:

Առավել դժվարին իրադրություն Է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am