Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Ֆրանսիան երեք ֆրեգատ կմատակարարի Հունաստանին

 Ֆրանսիան երեք ֆրեգատ կմատակարարի Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պարտավորագիր են ստորագրել Աթենքին երեք ֆրեգատ մատակարարելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Հունաստանի կողմից երեք Belharra ֆրեգատի ձեռքբերումը, որոնք կառուցվելու են Ֆրանսիայում, «վստահության վկայություն Է», նշել Է Մակրոնը:

Ֆրանսիան եւ Հունաստանը շարունակում են պատմական համագործակցությունը:

Հունաստանը ֆրանսիական Naval Group-ն ընտրել Է իր ռազմածովային նավատորմը ֆրանսիական արտադրության երեք եւ լրացուցիչ չորրորդ ֆրեգատներով հանդերձելու համար»,-Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին գրել Է Twitter-ի իր Էջում:

Ավելի վաղ Հունաստանի ԶԼՄ-ներում հայտնվել Էր մի տեղեկատվություն, որ սեպտեմբերի 27-ին Փարիզում սկսվող Միցոտակիսի այցի ժամանակ համաձայնագիր Է ստորագրվելու Հունաստանի ռազմածովային ուժերի համար ֆրանսիական չորս ֆրեգատների մատակարարման վերաբերյալ:

Նշվել Է, որ Աթենքը պլանավորում Է 5,5 միլիարդ եվրո ծախսել նոր նավերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]