Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է 
պայմանավորվածությունները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլերը»:

Աքարը, մասնավորապես, նշել է սիրիական Իդլիբ նահանգում վերջին շրջանում ակտիվացած ավիահարվածները:

Ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Սիրիայի Հյուսիս-արևելքի տարածքները Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի կառավարական ուժերի միջև բաժանված են «պատասխանատվության գոտիների»:

2019 թ. Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը վեց ժամ տևած բանակցություններից հետո ստորագրեցին 10-կետանոց փոխըմբռնման հուշագիր: Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]