Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են հարկային և 
մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը:

«Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում նշել է Բադասյանը:

ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]