Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից

Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» 
փառատոնի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի  «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Կինոնկարը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Այն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և «Magnis Media Production Company»-ի համատեղ արտադրությունն է:

Կինոստուդիան հետաքրքրվածներին հորդորել է իրենց անհամաձայնությունը հայտնել՝ վերոնշյալ գրությունը տեղադրելով իրենց էջերում և ակտիվ հղմամբ նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը՝ Евразия.DOC, ինչը հնարավորություն կտա կազմակերպիչներին ծանոթանալու հանրության դժգոհությանը։ 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]