Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին

ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից 
կազմակերպված առցանց համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տևական հետևանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը և այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:

ԿԲ նախագահը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:

Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am