Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դասական երաժշտության համերգներ՝ Երերույքում և Արուճում

Դասական երաժշտության համերգներ՝ Երերույքում և Արուճում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկու մասշտաբային դասական երաժշտության համերգ է կյանքի կոչել Երերույքում և Արուճում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմավորման 10-ամյակի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր առաջ նպատակ է դրել 10 բացօթյա համերգ կազմակերպել քիչ ուշադրության արժանացած կոթողների տարածքում՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավելով դեպի մեր երկրի գանձերը։

Երերույքի եզակի տաճարում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում անցկացվել է «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Համերգի մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկաներին է փոխանցել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ողջույնի խոսքը:

Եզակի այս կառույցում կայացած միջոցառմանը հանդես են եկել
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում եղել են Բեթհովենի, Պենդերեցկու,Կոմիտասի, Չթչյանի, Միրզոյանի, Հովհաննիսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայացել է առաջին անգամ։

Հաջորդ համերգը նվիրված է եղել Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին. այն յուրատեսակ հարգանքի տուրք է եղել հայ երաժշտության ականավոր ներկայացուցչին:

Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում կազմակերպված համերգում հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում ընդգրկված են եղել կոմիտասյան ստեղծագործությունները:

Երկու համերգներն էլ արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]