1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 232,3 միլիոնը

 COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 232,3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել Է 232 միլիոն 316 հազար 272: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 756 հազար 221 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 43 միլիոն 116 հազար 432 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 690 հազար 426-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 678 հազար 786-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 447 հազար 194 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 366 հազար 395 հիվանդացած, մահացել Է 594 հազար 653 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է 6 միլիարդ 122 միլիոն 919 հազար 419 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել Է 611,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2127, Հնդկաստանում՝ 320, Բրազիլիայում՝ 2773 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]