Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շախմատի կանանց ընտրանին դեռևս երկրորդն է ենթախմբում

Շախմատի կանանց ընտրանին դեռևս երկրորդն է ենթախմբում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին սկսեց պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հավաքականում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցն Ադրբեջանն էր, այստեղ գրանցվեց ոչ-ոքի:Հաջորդիվ Հայաստանի ընտրանին կմրցի Հնդկաստանի և Իսպանիայի դեմ:Այժմ Հայաստանի ընտրանին երկրորդն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]