Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 289 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 289 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 289 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 119 հազար 649-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 14 հազար 470 դեպք, նրանցից 2219-ը հոսպիտալացվել է: 6209 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 36 մլն 303 հազար 822 իրանցի արդեն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 15 մլն 646 հազար 967 մարդ էլ՝ երկու չափաբաժինները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]