Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փախտականներն ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում. Լեհաստանի ՆԳՆ

Փախտականներն ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում. Լեհաստանի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսա-լեհական սահմանի վրա ձերբակալված բազմաթիվ անօրինական միգրանտներ ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Վաշինգտոնում:

«Օգոստոսի սկզբից ի վեր հայտնաբերվել Է սահմանի անօրինական հատման 9400 փորձ: Դրանցից 8200-ը հաջողությամբ կասեցվել Է: Շուրջ 1200 անօրինական միգրանտներ ձերբակալվել եւ տեղավորվել են պահպանման կենտրոններում: Նրանցից շատերը ոչ մի փաստաթուղթ չունեն, ոմանք կեղծ փաստաթղթեր ունեն»,-ասել Է Կամինսկին: Նա ճշտել Է, որ նրանց երկու երրորդի նկատմամբ սկսվել Է «հատկապես մանրամասն ստուգման» ընթացակարգ: «Յուրաքանչյուր տասներորդը, հավանաբար, կապ ունի ահաբեկչական կազմակերպությունների, կոնդրաբանդայի, այլ հանցագործությունների հետ, մի մասն ավելի վաղ կապված են եղել ուժային կառույցների կամ այլ կազմակերպությունների հետ»,-հայտարարել Է նախարարը:

Միեւնույն ժամանակ Կամինսկին պատմել Է, որ մինչեւ ներկա ժամանակներս մանրամասնորեն ստուգել են 200 անօրինական միգրանտների: Նրա խոսքով՝ նրանցից շատերը ոչնչացրել են իրենց հեռախոսների տվյալները, բայց լեհ մասնագետներին հաջողվել Է դրանք վերականգնել: Նախարարի տվյալներով՝ 200 ստուգված մարդկանցից 50-ը մասնակցել են մարտական գործողություններին: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ պաշտոնական Մինսկին մեղադրել միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Բելառուսի հետ սահմանային տարածքներում, սահմանի պահպանման գործում ընդգրկվել են բանակը եւ ոստիկանությունը: Արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետը ավարտվում Է հոկտեմբերի 2-ին, բայց կարող Է երկարացվել նախագահի որոշմամբ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]