Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության 
վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,-ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]