Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Իսպանական Պալմա կղզում վերսկսվել Է հրաբխի ժայթքումը

Իսպանական Պալմա կղզում վերսկսվել Է հրաբխի ժայթքումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալմա կղզում (Իսպանիա, Կանարյան կղզիներ) վերսկսվել Է հրաբխի ժայթքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտը: Սեպտեմբերի 27-ին ավելի վաղ Ինստիտուտը հաղորդել Է, որ հրաբուխը դադարել Է ժայթքել, սակայն մասնագետները չեն կարողացել ասել՝ վերջնականապես, թե դա ժամանակավոր դադար Է: Ինստիտուտը Twitter-ում զետեղել Է ժայթքող հրաբխի ծխասյան լուսանկարը:

«Ժայթքման պատկերը մի քանի րոպե առաջ: Հաստատվում Է նաեւ գլխավոր հրաբխային կոնի լավայի արտանետումները»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան լավան գտնվել Է օվկիանոսից 1,6 կիլոմետր հեռավորության վրա եւ շարունակել դանդաղորեն իջնել դեպի այն: Հրաբխի ժայթքումը կանարյան Պալմա կղզում սկսվել Է սեպտեմբերի 19-ին:

Մասնագետների գնահատմամբ, այդ ժամանակաշրջանում լավան ծածկել Է ավելի քան 200 հեկտար հողատարածություն, ավելի քան 450 շենք, որոնց մեծ մասը բնակելի տներ են, որոնք լիովին ոչնչացել են: Քանդվել Է Տոդոկի եկեղեցու զանգակատունը: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատասումների համաձայն, հրաբխի ժայթքումը կարող Է տեւել 24-ից մինչեւ 84 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]