Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է հեզասահ չընթանալ. Շահան Գանտահարյան

Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է  հեզասահ չընթանալ. 
Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է  հեզասահ չընթանալ այն պարզ պատճառով, որ այն արդեն  վերածվել է տարածաշրջանային թեժ օրակարգի, որի նկատմամբ շահագրգռվածությունը միայն եռակողմ հրադադար ստորագրողներով չի սահմանափակվում։ «Արմենպրես»-ի այն հարցին՝ Անկարա-Երեւան հարաբերությունների հաստատման ի՞նչ նոր ազդակներ են տեսանելի,  նմանատիպ պատասխան տվեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Ապաշրջափակման նկատմամբ կան աշխարհաքաղաքական տարատեսակ ընկալումներ: Կարծում եմ, որ նոյեմբեր 9-ի հրադադարի պայմանավորվածության 9-րդ կետի փակագծերը սկսել են բացվել․ նկատենք, որ արցախյան հակամարտության փաստաթղթերից միակն է, որտեղ հակամարտության գերակա ուղղությունը ոչ միայն դուրս է գալիս Արցախ- Ադրբեջան հորիզոնականից, ոչ միայն վերածվում է Հայաստանի Հանրապետություն- Ադրբեջան խնդրի, այլ տարածվում է տարածաշրջանի վրա»,- նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ ապաշրջափակում հասկացության տարբեր ընկալումներ կան տարածաշրջանում գլխավոր խաղացողների մոտ։ Որոշակի առումով Իրանի մեկուսացում է տեսանելի, Վրաստանի մենաշնորհի վերացման միտում կա՝ այլընտրանքային ճանապարհների բացման տեսքով, նաև՝ հայկական կողմի համար ոչ ընդունելի «Զանգեզուրյան միջանցք»-ի մասին Անկարայից արված հայտարարությամբ։

«Անկարայի խանդավառությամբ առաջ եկած վեցյակի հարթակը Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն է հետապնդում: Խառնվել են տարբեր շահագրգիռ կողմերի շահերը։ Ի տարբերություն պրոտոկոլների ժամանակահատվածի աշխարհաքաղաքական պայմաններին, երբ կար միջազգային ընտանիքի ,գլխավոր խաղացողների ընդհանուր կոնսենսուս , այս դեպքում թվում է, որ շահագրգիռ կողմերի պատկերացումներն այլ են»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]