Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Շիրակում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Սեպտեմբերի 27-ին Շիրակի  մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», 44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի անց՝ ժամը 11-ին, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, խնկարկել, ծաղկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել անմահ հերոսների շիրիմներին:

«Ապրողների համար այսօր ավելի դժվար է: Խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմների առջև, մեզ համար հիմա շատ ծանր է ապրել ու զգալ նրանց կորստի ցավը, ապրել ու գիտակցել նրանց զոհաբերության արժեքը, բոլորիս համբերություն եմ մաղթում։ Փառք անմահ հերոսներին, ուժ ու կորով մեզ, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որ թշնամին անգամ չփորձի չափել մեր ուժը, չփորձի մեր հետ մրցել թե՛ ռազմավարական հաջողություններով, թե՛ ռազմական հնարավորություններով։ Պետք է կառուցենք այնպիսի երկիր, որն արժանի լինի այս հերոսներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]