Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը

ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլանավորում Է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որը դարձել Է COVID-19-ի համավարակի պատճառ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Wall Street Journal թերթը:

Ինչպես նշել են նրա ներկայացուցիչները, այդ խնդիրը լուծելու համար այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել: ԱՀԿ-ն 20 մարդուց բաղկացած թիմ կհավաքի, որի մեջ կմտնեն բիոպաշտպանության եւ լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների գծով փորձագետներ:

Գիտնականների նախորդ միջազգային խումբը ՉԺՀ-ում աշխատել Է հունվար ամսից մինչեւ փետրվար: Նրանք այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում՝ SSL-4 լաբորատորիա, որի հետ կապված են եղել վիրուսի արտահոսի մասին լուրերը, հիվանդանոց, ծովամթերքի «Հուանան» շուկա, ինչպես նաեւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն:

Ամփոփիչ զեկույցի համաձայն, SARS-CoV-2-ը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն Է փոխանցվել այլ կենդանիների միջոցով. նման պաթոգեններ են հայտնաբերել նաեւ պանգոլինների մոտ, ինչը խոսում Է միջտեսակային փոխանցման մասին: Սակայն ԱՀԿ-ի ղեկավար Թեդոս Ադհանոմ Գեբրեյեսուսը լաբորատոր արտահոսի վարկածի հետագա հետաքննման կոչ Է արել, քանի որ մասնագետները չեն գտել վիրուսի աղբյուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]