Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանանց շախմատի ընտրանու առաջին մրցակիցն ԱԱ-ում հայտնի է

Կանանց շախմատի ընտրանու առաջին մրցակիցն ԱԱ-ում հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի թիմի մրցակիցն աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Ֆրանսիան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սիտժե քաղաքում մեկնարկող մրցաշարի առաջին տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը կմրցի ֆրանսիացի շախմատիստուհիների դեմ: Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Մյուս զույգերն են. Ռուսաստան-Իսպանիա, Ադրբեջան-Հնդկաստան:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]