Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Մրցավարը փչացրեց խաղը. Մոուրինյո  

Մրցավարը փչացրեց խաղը. Մոուրինյո

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, «Լացիո»-ից կրած պարտության մեջ դեր է խաղացել մրցավարը:

«Այս հրաշալի հանդիպումը փչացրեցին մրցավարը և VAR համակարգը: Նրանք իրենց մակարդակի վրա չէին: Իմ կարծիքով, «Ռոմա»-ն լավագույնն էր խաղադաշտում: Մենք էինք խաղի տերը, սակայն մրցավարը «Լացիո»-ին hնարավորություն տվեց վերահսկել խաղի ավարտը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Հռոմի երկու ակումբները` «Լացիո»-ն և «Ռոմա»-ն: Հռոմեական դերբիում «Լացիո»-ն երեք գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը` սեփականն ընդունելով 2-ը: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Իբանյեսը և Վերետուն, իսկ «Լացիո»-ից կազմում` Սավիչը, Պեդրոն և Անդերսոնը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով, իսկ «Լացիո»-ն` 6-րդը 11 միավորով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]