Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա 
պատերազմի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպանը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին, խոնարհել ծաղիկներ:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը: Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է ամբողջությամբ վերադարձել հայ գերիներին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]