Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Սոյուզով» տիեզերական զբոսաշրջիկի թռիչքի արժեքը  կազմում է մոտ 50 մլն դոլար

«Սոյուզով» տիեզերական զբոսաշրջիկի թռիչքի արժեքը  կազմում է մոտ 50 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոյուզ» տիեզերանավով միջազգային տիեզերակայան թռիչքի արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Space Adventures ընկերության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կոստենկոն:

«Գինը նույնն է, ինչպես ամենուր՝ 50 մլն, այդպիսի գին է՝ պլյուս-մինուս», - ասել է Կոստենկոն։

Նրա խոսքով ՝ տիեզերական զբոսաշրջիկը, որը թռիչքի ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների շարքում առաջինը դուրս կգա բաց տիեզերք, մի քանի միլիոն դոլարով ավելի շատ կվճարի. այդ գումարը կծածկի օբյեկտիվ ծախսերը, որոնք կառաջանան, այդ թվում ՝ սկաֆանդրի ռեսուրսի շահագործման արժեքը:

2001-2009 թթ. Space Adventures Inc ընկերության հետ պայմանագրերով իրականցավել է 8 կարճաժամկետ թռիչք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]