1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման քայլերը

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։

«Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]