Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Ադամյանը մասնակցել է «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին

Ադամյանը մասնակցել է «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրամարիչը, Կրիստոֆ Բաումգարտները և Պավել Կադերաբեկը:

Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է 8 միավորով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]