Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է. Հայկ Մարության

Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին քաղաքի օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարությանը մասնավորապես նշել է.

«Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։

Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետեւանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։

Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին եւ անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ»։







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]