1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում 44-օրյա պատերազմի զոհերի հուշաքարերի բացման արարողություններ են տեղի ունեցել

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում 44-օրյա պատերազմի զոհերի հուշաքարերի բացման 
արարողություններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կատարել է Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման կարգը։

Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է Սուրբ Զորավոր  մատուռը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին և այն զինծառայողներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել շինարարական աշխատանքներում։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև զինծառայողներ և մարտիրոսվածների ծնողներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]