Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պալմա կղզու օդանավակայանը հրաբխի պատճառով դադարեցրել է աշխատանքները

Պալմա կղզու օդանավակայանը հրաբխի պատճառով դադարեցրել է աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման հետևանքով ստեղծված իրադրության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է իսպանական AENA օդանավակայանների ներկայացուցիչը:

Մասնավորապես նշվել է, որ օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են մոխրի կուտակման հետևանքով:

Պալմա կղզու հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն 7 օր: Մասնագետների գնահատականով՝ լավան ոչնչացրել է ավելի քան 400 շինություն, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ:

Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատեսումներով՝ ժայթքումը կարող է շարունակվել 24-84 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]