Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ

Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկչի կողմից ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ, ևս յոթը վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ մեքենան պայթեցվել է նախագահական պալատի մոտ՝ ստուգման ընթացքում: Զոհերի հիմնական մասը քաղաքացիական անձինք են:

«Ֆրանս Պրես» -ի տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները:

Խմբավորումը Սոմալիում գործում է 2004 թվականից:  2012 թվականի փետրվարին «Աշ Շաբաբ»-ի ղեկավարներից մեկը հայտարարել էր, որ իրենք միանում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Ընդհանուր առմամբ, «Աշ Շաբաբ»-ի կազմում շուրջ 7 հազար զինյալներ կան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]