Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված ուղղություններից է Հայաստանը

Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված 
ուղղություններից է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված ուղղություններից է Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: 20 ամենահայտնի ուղղությունների ցանկում են նաև Կիպրոսը, Հունաստանը,, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իտալիան:

Նշվում է, որ աշնանն արտասահման ուղևորությունների համար ավիատոմսերի ամրագրման տոկոսը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 13 տոկոսով:

Ռուսաստանի ներքին ուղղություններից ամենապահանջվածը Մոսկվան է: Մոտավոր յուրաքանչյուր  5-րդ տոմսն ամրագրվում է դեպի Մոսկվա: Երկրորդ պահանջված ուղղությունը Սոչին է, երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]