1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը չի բացառել Ռուսաստանից հավելյալ С-400 համակարգեր ձեռքբերելու հավանականությունը

Էրդողանը չի բացառել Ռուսաստանից հավելյալ С-400 համակարգեր ձեռքբերելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել հավելյալ զենիթային հակահրթիռային С-400 համակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամերիկյան CBS  հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԵՍ ամեն բան բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին: Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և դրա համար վճարել էինք 1.4 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշել է Էրդողանը՝ արձանագրելով, որ արդյունքում թուրքական կողմն այդպես էլ չստացավ ամերիկյան ինքնաթիռները: Նա դժգոհել է, որ ամերիկյան կողմը Թուրքիային չի տվել նաև հակահրթիռային Patriot զենիթային համակարգեր: «Դուք ինձ չեք տալիս Patriot, ուստի ես գուցե դա կգնեմ մյուս երկրից: Ոչ ոք չի կարող խոչընդոտել ինձ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ նախկինում իր դիրքորոշման հետ մասամբ համաձայնություն էին հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք գիտակցում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա վստահել Թուրքիային այդ ամենից հետո՝ Էրդողանն ասել է. «Ահա թե ինչ կասեմ՝ դե կներեք: Իսկ այդ պարագայում ո՞վ է կիսելու մեր անվտանգային ռիսկերը: Ինչպե՞ս ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անվտանգային ոլորտի ռիսկերի դեպքում:

Ես չունեմ երաշխիքներ, որ ԱՄՆ-ն շարունակելու է F-16-երի մատակարարման ծրագիրը: Եթե դա դադարեցվի, մենք ստիպված ենք լինելու այլ քայլեր ձեռնարկել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]