Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հետևողական օգտվելու են ՍԴ դիմելու գործիքակազմից

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հետևողական օգտվելու են ՍԴ դիմելու 
գործիքակազմից

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շարունակելու են օգտվել Սահմանադրական դատարան դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողական: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից  սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերի վերհանման և դրանք Սահմանադրական դատարան ներկայացնելու նպատակով կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրավական տարբեր հարցերի հետ կապված մասնագիտական հանրույթը բավական ակտիվ է: Ընդդիմադիր խմբակցությունն էլ փորձելու է կամուրջ լինել այդ գործընթացում:

«Ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարան դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողական փորձում է օգտվել: Այս ընթացքում Սահմանադրական դատարանին թվով 6 դիմում է ներկայացվել: Վերջին երկուսի մասով կարող ենք ասել, որ հենց մասնագիտական հանրույթը չափազանց ակտիվ էր: Մեկը Բարձրագույն դատական խորհրդում խորհրդի ոչ դատավոր անդամի կողմից պաշտոնավարման տարիքային ցենզի խնդիրն էր: Մյուսը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ կապված հայտնի հրամանի իրացման հարցն է (խմբ. ՀՀ առողջապահության նախարարի հրաման), որի հիման վրա ստացվում է հավելյալ ֆինանսական բեռ է դրվում քաղաքացիների վրա: Դրա վերաբերյալ ևս դիմում ներկայացվել է Սահմանադրական դատարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ կան շատ այլ հարցեր ևս, որոնց հետ կապված կարող են հետևողական լինել ու հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես սգալ կամուրջի դերում մասնագիտական հանրույթում գեներացված խնդիրը դեպի Սահմանադրական դատարան փոխանցելու գործում:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, ընդդիմադիր խմբակցությունների կողմից կազմակերպված քննարկումը շատ օգտակար ձևաչափ է՝ ապահովելու կապը խորհրդարանական ընդդիմության և մասնագիտական, հատկապես իրավաբանական շրջանակների հետ:

«Մենք նախկինում անընդհատ խնդրում էինք խորհրդարանական ընդդիմությանն օգտվել  Սահմանադրական դատարան դիմելու այդ գործիքից, իսկ հիմա տեսնում ենք, որ արդեն 6-րդ դիմումն է ներկայացվում: Այս գործիքը կարևոր է, անկախ նրանից, թե որքանով ենք մենք վստահում սահմանադրական արդարադատությանը, միևնույն է, այն որոշակիորեն կարող է ունենալ արդյունավետություն տարբեր տեսանկյունից: Մասնավորապես, թե հարցերում որոշակիություն մտցնելու, թե պրակտիկան ուղղորդելու տեսանկյունից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]