Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Ֆիթչ»-ն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

«Ֆիթչ»-ն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության`  արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման եւ գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միեւնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների եւ աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:

Գործակալությունն անդրադարձել է նաեւ 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաեւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միեւնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]