Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը. Անահիտ Ավանեսյան

Բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը. Անահիտ 
Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձը ցույց է տվել, որ աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը և որևէ կարիք չկա սպասելու հաջորդ պատվաստանյութին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝անդրադառնալով պնդմանը, որ Հայաստանում առկա չեն աշխարհում եղած բոլոր պատվաստանյութերը, մինչդեռ մարդիկ գուցե ցանկանում են պատվաստվել մի պատվաստանյութով, որը չկա մեր երկրում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե անձը վարակվել է կորոնավիրուսով, օրգանիզմում կան հակամարմիններ, ինչո՞ւ պետք է պատվաստվի և ստանա հակամարմիններ: Ի պատասխան՝ նախարար նշեց, որ իրենք առաջնորդվում են գիտական պարբերականներում ամփոփված տվյալներով և մասնագետների խորհրդատվությամբ: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել, թե հակամարմիններն ինչ քանակով են պահպանվում մարդու օրգանիզմում, ինչքան ժամանակ են պահպանվում և մենք, այո, ականատես ենք լինում կրկնավարակների: Պատվաստումներն ամբողջացնում են մարդու իմունային շերտը, ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ T բջիջներ, որոնք կարևոր են հիվանդությանը դիմակայելու մասով: Եթե սկսենք հակամարմինների չափեր սահմանել, որոնց պատասխանները չունենք, և մարդկանցից ավելորդ հետազոտություններ պահանջենք, չեմ կարծում, որ դա խելամիտ է:

Մասնագետներն ասում են, որ պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած ու առողջացած քաղաքացիներին, որովհետև դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում»,- ընդգծեց նախարարը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]