Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:

Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից:

Նախագծին կողմ են քվեարկել 63 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։

Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]