Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վան Նայս քաղաքում գտնվող Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցին հինգշաբթի օրը վանդալիզմի ակտի է ենթարկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարձակվողը կոտրել է եկեղեցու 8 շատ հազվադեպ վիտրաժ։

Սուրբ Պետրոսի եկեղեցու քահանա Տեր Շնորհք քահանա Դեմիրճյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ հինգշաբթի առավոտյան ժամը 1:30-ին հարձակվողը սև հագուստով, գլխարկով է եղել և պայուսակ է ունեցել։ Նա այդ ժամանակ բեյսբոլի մահակով սկսել է ջարդել Շերման Ուեյ հասցեում գտնվող վիտրաժային պատուհանները:

Հայր Դեմիրճյանը և եկեղեցական խորհուրդը վանդալիզմի մասին իմացել են հինգշաբթի վաղ առավոտյան, և անմիջապես տեղեկացրել Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտին, որը հայտարարել է, որ ակտիվորեն հետաքննում է միջադեպը: Հայր Դեմիրճյանի խոսքով՝ ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «վանդալիզմ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]