Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիգերիայի Դաշնային 
Հանրապետության նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:

Դեսպան Սուլեյմանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ և տարբեր բնագավառներում գործակցության զարգացմամբ:

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման և փոխգործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին: Ընդգծվել է գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: Մասնավորապես առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդի արտադրության և անվտանգության ոլորտները, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցությանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]