1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ագռավների զանգվածային անկում է գրանցվել Նովոսիբիրսկի մարզում

Ագռավների զանգվածային անկում է գրանցվել Նովոսիբիրսկի մարզում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 200 սատկած սեւ ագռավ են հայտնաբերել Նովոսիբիրսկի մարզի Ուստ-Տառկա գյուղում, նրանց անկման պատճառները պարզվում են: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ուստ-Տարկի շրջանի անասնաբուժության վարչության ղեկավար Սերգեյ Կուզլյակինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նշանների մեծ մասը վկայում Է, որ, ամենայն հավանականությամբ, դա թունավորում Է»,-ասել Է Կուզլյակինը, ճշտելով, որ գյուղի մյուս կենդանիներն ու թռչունները չեն տուժել:

Նա նշել Է, որ ագռավների մարմինները հավաքել են, նմուշներ վերցրել, դրանք ուղարկվել են լաբորատորիա. արդյունքն սպասվում Է սեպտեմբերի 27-ին:

Գործակալության զրուցակիցը նաեւ հայտնել Է, որ հիմնականում սատկել են այս տարի ծնված թռչունները: Նրա խոսքով՝ վարչության մասնագետներն ստուգել են գյուղի տարածքը եւ մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ հաց ընդունող կետը, անցկացվել Է բակային շրջայց:

«Ընտանի կենդանիներն ու թռչունները նորմալ վիճակում են»,-ասել Է Կուզլյակինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]